«Նոր Հայեր»-ն շահել են ՈւՀԱ-ի հոբելյանին նվիրված մրցույթի գավաթը /ֆոտո/
Ուրախների և հնարամիտների ակումբի 55-ամյակին նվիրված մրցույթում գավաթը շահել են Հայաստանը ներկայացնող «Նոր հայեր» թիմի տղաները։ Այդ մասին տեղեկանում ենք դերասան և «Նոր հայեր» թիմի անդամ Արմեն Պետրոսյանի Ֆեյսբուքի էջից։
Նա լուսանկարներ է հրապարակել ու գրել․
«Այսօր պարզվեց, որ ծրագիրը մրցութային էր, և մենք,չիմանալով այդ մասին, հաղթեցինք։ Շնորհավորում եմ բոլորին: Ի դեպ, խաղին ներկա էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»։