Սյունիքի մարզպետը “կրիմինալ” չէ. հավատացեք ոստիկանապետին /վիդեո/
“Կարծում եմ՝ պատգամավորները, հասարակությունն ու հատկապես լրագրողները բավական լավ արձագանքեցին: Մենք մի հիվանդություն, այնուամենայնիվ, մեր մեջ բժշկեցինք եւ խոսքը պատգամավորների մասին չէ միայն: Քաղաքական առումով ասում են՝ գաղջ մթնոլորտ, իսկ մեզանում՝ կրիմինալ մթնոլորտ. լեքսիկոններ, մտածելակերպ, բառապաշար… Ես կարծում եմ, այս հարցում լավ դեր խաղացինք, մեզնից շատ շատերը շտկվեցին”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք պատգամավորների մոտ գողական մտածելակերպը փոխվել է:
Այս դիտարկմանը, թե վերջերս կատարած սյունիքյան այցի ժամանակ վերացրել է այտեղ “կրիմինալ” մթնոլորտը, եւ արդյո՞ք մարզպետ Սուրիկ Խաչատրյանը “կրիմինալ” չէ` ասաց. “Մենք շփում ենք ունեցել մարզպետի հետ ու, կարծում եմ, որ մենք ամեն ինչ մի քիչ շատ չափազանցնում ենք: Ինքը ընդհանրապես գողական չի, ինքը մարզպետ ա: Հավատեցեք իմ խոսքին, ինքն այդպիսին ա”:
Վլադիմիր Գասպարյանի առավել հետաքրքիր այլ մտքերը տեսանյութում: