20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կարկտահարվել է Հայաստանի հարավը /ֆոտո/

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչները չեն հիշում, որ իրենց քաղաքում կես ժամ կարկուտ տեղա: Կիրակի մայիսի 26-ի երեկոյան կարկտահարավել է Ագարակ քաղաքը: Նախնական տեղեկություններով վնասվել են թզի, նռան բերքը:

Ականատեսները պատմում են, որ գետնին կարկուտի հաստությունը մոտ 20սմ էր: Մեր տեղեկություններով տուժել են նաեւ մի քանի ավտոմեքենա: Ագարակցիների եկամտի աղբյուրը նաեւ բերքի վաճառքն էր: Նրանք հիմա շվարած են, չգիտեն, ով կօգնի նրանց:

Ի դեպ, այսօր՝ մայիսի 27-ին եղանակն այնտեղ ամպամած է: Նշենք, որ Հայաստանի հարավում հակակարկտային կայաններ չկան:

Henaran.am-ը կփորձի ավելի ուշ մանրամասներ ճշտել: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ