Վրաերթի է ենթարկվել “Գանձասար” ֆուտբոլային ակումբի տնօրենը
Այսօր՝ մայիսի 26-ին վրաերթ է տեղի ունեցել Երեւանում:
Ըստ Shamsyan.com-ի, ժամը 16:00-ի սահմաններում, Երեւանի Իսակովի պողոտայի բնակիչ, 20-ամյա Արտուր Սուքիասյանը վարելով Lexus մակնիշի 85 QA 888 համարանիշի ավտոմեքենան, Մաշտոցի պողոտայում՝ “Ավիատրանս” ընկերության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, երբ վրաերթի վայրից մի քանի մետր այն կողմ գետնանցումն էր: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել “Նաիրի” բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատնրասպորտային հացնագորությունների քնության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը, ում կողմից փաստի առիթվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ պարզվել է՝ վրաերթի ենթարկվածը 50-ամյա Վլադիկ Առաքելյանն է, ով Կապանի “Գանձասար” ֆուտբոլային ակումբի տնօրենն է:
Քննիչի հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ վարորդը ենթարկվել է բժշկական հետազոտության, եւ պարզվել է, որ եղել է սթափ վիճակում: