14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Կանայք ընդդեմ տղամարդկանց. մարզերում համայնքի ղեկավար են ընտրում

Կիրակի մայիսի 26-ին մի քանի համայնքներում՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ են:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, Կոտայքի մարզում  համայնքի ղեկավար են ընտրում Նոր Հաճըն քաղաքում եւ Նուռնուս գյուղում: Նոր Հաճընում գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Գագիկ Մաթեւոսյանի դեմ առաջադրվել է ավագանու անդամ, ՀՀԿ-ական Շուշանիկ Նազարյանը: Վերջինս ավագանու անդամ է եւ ինքնառաջադրվել է:

Նուռնուսում՝ գործող գյուղապետ Մնացական Գեւորգյանի հետ պայքարում է Վանիչկա Ոսկանյանը:

Շիրակի մարզի Ախուրիկ գյուղկան համայնքում գործող գյուղապետ ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանին դեմ է Սարգիս Սարգսյանը:

 Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում չնայած կին թեկնածու չկա, բայց գյուղապետի աթոռի համար պայքարում է 4 հոգի: Գործող գյուղապետ Արթուր Մանուկյանից բացի, ընտրողների աջակցությունն են ակնկալում Հայկ Սահակյանը, Գրիգոր Սահակյանը, Աշոտ Հայրապետյանը:

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ եւ Սեմյոնովկա.Լոռու մարզի Լեջան գյուղական համայնքներում ավագանու անդամների ընտություններ են: Գեղարքունիքում համապատասխանաբար առաջադրվել են  9-ական եւ 6-ական, Լոռիում եւս 6  թեկնածու: Բոլորն էլ արական սեռի ներկայացուցիչներ են:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ