05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կողաշրջվել է միկրոավտոբուս. մեկ զոհ, 18 վիրավոր

 shamsyan.com -ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է այսօր` մայիսի 26-ին, Վանաձորից Վրաստան տեղափոխվելիս Պտղավան գյուղի վարչական շրջանում խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունները: Նրանք են.

 1. 17 ամյա Լիաննա Մկրտչյանը, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում,

2. 63 ամյա Նատալիա Արմագարյանց

3. 26 ամյա Մանուկ Ղազարյանը

4. 48 ամյա Տարոն Խաչատրյանը

5. 53 ամյա Հովհաննես Հովհաննիսյանը

6. 38 ամյա Գոռ Խաչատրյանը

7. 52 ամյա Ռուզիկ Խաչատրյանը

8. 48 ամյա Սամվել Խաչատրյանը

9. 39 ամյա Արտյոմ Հակոբյանը

10. 59 ամյա Հրաչ Խաչատրյանը

11. 28 ամյա Արթուր Խաչատրյանը

12. 37 ամյա Անուշ Դարբազյանը

13. 2 ամյա Թամարա Պապոյանը

14. 13 ամյա Լյովա Պապոյանը

15. 28 ամյա Սուրեն Նորբեկյանը

16. 37 ամյա Արտյոմ Ափինյանը

17. 21 ամյա Պողոս Մկրտչյանը:

 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների վիրավորների մեծ մասը Շիրակի մարզի բնակիչներ են:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում, Գյումրիից դեպի Բագրատաշեն ընթանալիս Mercedes մակնիշի 33 ՕՕ 476 համարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով մեկ հոգի մահացել էր, 18 հոգի տեղափոխվել են Նոյեմբերյանի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածին եւ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները: Դեպքի վայրում են եղել նաեւ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Նոյեմբերյանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արման Բուդաղյանի եւ քննիչ Արկադի Աբովյանի գլխավորությամբ:

Ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ միկրոավտոբուսը Գյումրիից Ռուսաստան էր տեղափոխում ուղեւորների:

Գ. Շամշյանը հայտնել էր, որ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանը դեպքի վայրում հայտնել է, որ վարորդը եղել է Գյումրու քաղաքի բնակիչ, 55-ամյա Կարապետ Կոջօղլյանը, իսկ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 52-ամյա Ավետիք Թորոսյանն էր:

Ֆոտոլրագրողը հայտնել է նաեւ, որ քննիչ Ա. Աբովյանի որոշմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ