20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բանակից` հոգեբուժարան, Կոմայգուց բանտ`

5 ամիս բանակում ծառայելուց հետո Գայանե Նասոյանի որդին ոչ ադեկվատ գործողությունների հետևանքով տեղափոխվել է հոգեբուժարան: Բժիշկը եզրակացություն է գրել, որ տղան գանգուղեղի վնասվածք ունի և այլևս չի կարող շարունակել ծառայությունը:

4 երեխաների միայնակ մայր Գայանե Նասոյանը իրեն երջանիկ է համարել, որ գոնե տղան կենդանի է և ազատվում է ժամկետային զինծառայությունից: Henaran.am-ի հետ զրույցում Գայանե Նասոյանը վերհիշեց իր և տղայի հետ կատարվածը բոլոր մանրամասներով:

Բանակից ազատվելուց հետո, առողջական բազմաթիվ խնդիրներով` տղան աշխատել է և ապահովել քաղցկեղով հիվանդ 26 ամյա քրոջ, դպրոցահասակ եղբոր և հիվանդ մոր խնամքը:

“2012 թվականի մարտի 8-ի երեկոյան տղաս դուրս եկավ տանից ու ասեց կես ժամից կգա: Հետո ես իմացա, որ տղաս Կոմայգում արվամոլի է ծեծել: Արվամոլի անունը Վահագ է եղել, ինչպես ինքն է ներկայանում` Մաշա”:

Մարտին Վարդանյանը  դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Նա 2 անգամ ինքնասպանության փորձ է արել.”Սրտի վրա12 կար կա դրած: Ինքն իրեն դանակով խփել է, շատ քիչ է պակասել որ սրտին կպնի: Չգիտեմ ինչ են արել երեխուս հետ … ”:

Ի դեպ, Գայանե Նասոյանը կառավարության մոտ հույս ուներ հանդիպել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին. “ Թող թղթերը տան, որ իմ տղեն “Աղի հանքի” հոգեբուժարանի հսկողության տակա եղել: Առողջ գնաց հիվանդ եկավ` հիմի էլ սենց”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ