21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Վանաձորի նախկին քաղաքապետի ընկերության աշխատակիցները կդիմեն վարչապետին

Վանաձորի նախկին քաղաքապետ Ս. Դարբինյանին պատկանող «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ը ամիսներ շարունակ չի վճարել աշխատողների մի մասի աշխատավարձը: Այս մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակից ահազանգել են ընկերության երեք աշխատակիցներ:

Նրանք հայտնել են, որ Ընկերությունում աշխատում են 2007թ.-ից: 2015 թ.-ից արդեն աշխատավարձերի վճարումն սկսել է ձգձվել, եւ այսօր Ընկերության տարբեր աշխատակիցներ մի քանի ամսվա չվճարված աշխատավարձ ունեն: «Լոռիի ՃՇՇ»-ի նախկին աշխատակից Աշոտ Քարտաշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ 5 ամսվա չվճարված աշխատավարձ միայն ինքն ունի, ոմանք դեռեւս չեն ստացել նույնիսկ 2014-2015թթ.-ի որոշ ամիսների աշխատավարձեր, սակայն դրա մասին բարձրաձայնում են միայն հիմա, երբ Ընկերության սեփականտեր Սամվել Դարբինյանն այլեւս քաղաքապետ չէ:

Ընկերության տնօրեն Արայիկ Վարդանյանը անորոշ պատասխան է տալիս՝ «Փող չկա, չգիտենք երբ կլինի»: Խնդրին լուծում տալու խնդրանքով երկու անգամ դիմել են ՀՀ Լոռու մարզպետին, որն էլ առաջին անգամ ընդառաջելուց հետո երկրորդ անգամ հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ խնդրի լուծումը դուրս է իր լիազորություններից:

«Լոռիի ՃՇՇ»-ի ներկա եւ նախկին մի խումբ աշխատակիցներ աշխատավարձերի չվճարման հարցով պատրաստվում են նամակով դիմել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ