08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախախորհրդարանը՝ Վանաձորում ՝

Մայիսի 19-ին Վանաձորում կայացավ Նախախորհրդարանի անդամների հանդիպումը տեղի ակտիվ քաղաքացիների հետ:

Հանդիպման ընթացքում Նախախորհրդարանի անդամները ներկայացրին նոր որակի կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման շուրջ մոտեցումները և ռազմավարության հաջորդական քայլերը: Քննարկում ծավալվեց օր առաջ ինքնակազմակերպման անհրաժեշտության, քաղաքացիական անհնազանդության և  անցնցում իշխանափոխության վերաբերյալ: Հանդիպում-քննարկման արդյունքում ձևավորվեց շարժման համակիրների տեղական խումբ, որը  որոշեց սույն թվականի մայիսի 28-ին կազմակերպել հանրահավաք մարզկենտրոն Վանաձորում՝ որպես նոր որակի պետության հիմնադրման գործընթացի առաջին հանրային միջոցառման մեկնարկ Լոռու մարզում:  

Հանդիպումից հետո Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց Կոմիտասին նվիրված մուլտիմեդիա հանրագիտարան: Մշակութային միջոցառման ներկաները հնարավություն ունեցան ծանոթանալու հայ մեծանուն մտավորականի կյանքի և գործի որոշ դրվագներին և միասին երգել:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ