12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վանաձորի քաղաքապետը պիտի հրապարակավ ներողություն խնդրի

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը  հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ:

Հանձնաժողովն առաջարկել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին հստակ և աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել այն անձանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ և տեղադրել այդ տեքստը Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում:

ՀՔԱ-ի կայքը հիշեցնում է, որ  Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը 2013 թ. փետրվարի 21-ին “Հետք”  օնլայն- էլեկտրոնային էջում հրապարակել էր. “Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր. Վանաձորի քաղաքապետ” վերնագրով հոդվածը, որտեղ պարզաբանել էր Վանաձորում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը և նշել. “Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում”: Իսկ լրագրողի այն հարցին, թե միգուցե ՀՀԿ տեղական կառույցներն են բացթողումներ ունեցել նախընտրական քարոզչությն ընթացքում և քվեարկության օրը, Վանաձոր համայնքի ղեկավարը պատասխանեց. “Չէ, ամեն ինչ նորմալ է եղել, պարզապես ժողովուրդը չի հասկանում, էլի, ինքն ինչ պիտի է անի, որ ավելի լավ կյանքում հայտնվի: Անընդհատ ուզում է 0-ից սկսի, անընդհատ 0-ից սկսելով` միշտ գալիս է հասնում մինչև +1”:

Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տված բացատրություններում Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանը նշել է, որ լրագրողի տված հարցին պատասխանելիս ոչ տեղին օգտագործել է  “անգիտակից” բառը` բնավ մտադրություն չունենալով վիրավորել որևէ մեկի, առավել ևս հանրության մի մասի ինքնասիրությունը: Ըստ նույն աղբյուրի, Վանաձորի քաղաքապետը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել:

Էթիկայի հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ