16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀՇ-ն էլ է իմը, ԲՀԿ-ն էլ.Իրատես de facto

Թվում էր, տարիքային ցենզի ամրագրումից հետո, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ սահուն դուրս կգա քաղաքական դաշտից` հնարավորություն տալով իր անձին հարգանքով վերաբերվողներին շուտ մոռանալ այն խառնակ ժամանակահատվածը, որն ուղեկցեց իրեն 2008-ից այս կողմ` մինչև բոլորի, այդ թվում և իր անցյալի հուշ` ՀՀՇ-ի ավերում, “սարատնիկների” ոչնչացում: Սակայն, ինչպես երևում է, նա փորձում է բոլոր աղբյուրների հուները փակելով շարունակել “քալել բեմին վրա”: 

Թվում էր, նորմալ է, որ ՀՀՇ-ի գաղափարական մասը` Ալիկ Արզումանյանը, Հովհաննես Իգիթյանը… պետք է փորձեին պահպանել իրենց անցյալն ու հուշը (Հրանտ Մաթևոսյանը կասեր` արածող կովն ու մարդը տարբերվում են նրանով, որ հիշողություն ունեն. հրեն հորթին երեկ մորթել են, ինքն իր համար արածում է)` վերականգնեին ՀՀՇ-ն: Հակառակը լրիվ անհասկանալի կլիներ:

Հիմա էլ ՀԱԿ-ն ու Լևոնը դրան են խոչընդոտում: Ի՞նչ է ստացվում: Սույն անհասկանալի, “ջրի կշտին նստած վիշապը” մի կողմից ՀԱԿ-ն է իրենով արել, չի թողնում մնացածները` ՀԱԿ իրական անդամները, շնչեն, վերակազմակերպվեն, արևի տակ մի ոտնատեղ ունենան, ասում է` ՀԱԿ-ն իմն է: Միայն իմը: ՀՀՇ-ն էլ է իմը` իր բոլոր դրսևորումներով: Միա՛յն իմը: ԲՀԿ-ն, անգամ, իմն է` ասում է:

Սա բավական չէ, հետն էլ ասում է` ընդդիմադիր ԲՀԿ-ն էլ է իմը։  Իսկը ոսկե ձկնիկի պառավի պատմությո՞ւնը:
Սպասենք “հեքիաթն” ավարտվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ