19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Ադրբեջանը Սոսո Պավլիաշվիլիին հանել է «սեւ ցուցակից»

Ադրբեջանը երկու երգիչների՝ Թիմուր Թեմիրովին ու Սոսո Պավլիաշվիլիին հանել է իր «սեւ ցուցակից», հայտնում է  РИА Новости-ն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի «սեւ ցուցակում» են հայտնվում այն հայտնի արտասահմանցիները, ովքեր գնում են Լեռնային Ղարաբաղ։ «Սեւ ցուցակում» հայտնվելուց հետո այդ անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է։

Այժմ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիմկեթ Գաջիեւը հայտարարել է, որ վերոնշյալ երգիչներին հանել են ցուցակից, քանի որ իբր նրանք իրենց դիմել են պաշտոնական նամակով ու խնդրել այդ մասին։

«Նրանք ցանկություն էին հայտնել մեզ մոտ համերգ տալ, եւ որոշում կայացվեց հանել նրանց «սեւ ցուցակից»»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ