Տերը ճանաչում է բոլորի սրտերը
Որդյակ իմ, մի նախանձիր չար մարդկանց եւ մի ցանկացիր ապրել նրանց հետ, որովհետեւ նրանց սիրտը խաբեություն է խորհում, եւ նրանց շուրթերը խոսում են ցավեր պատճառելու մասին:
Տունը շինվում է իմաստությամբ, հաստատվում է խելացիությամբ, եւ շտեմարաններն ամեն տեսակ հարստությամբ ու բարիքներով լցվում են գիտությամբ:
Իմաստունը լավ է հզոր մարդուց, եւ խոհեմ մարդը` մեծամեծդաստակրտներ ունեցողից: Պատերազմը մղվում է ռազմավարությամբ, եւ հաջողությունը կախված է սրտի խորհուրդներից:
Իմաստւթյունն ու բարի խորհուրդները գտնվում են իմաստունների դռներին: Իմաստունները չեն խոտորվում Տիրոջ խոսքից, այլ խորհուրդ են անում իրենց հավաքույթներում: Մահը պատահում է խրատ չլսողներին, իսկ անզգամը մեռնում է մեղքերի մեջ:
Պղծությունը խայտառակում է ժանտագործին` նրա չար եւ նեղ օրերին, քանի դեռ նա չի մեռել: Փրկիր նրանց, ում մահվան են տանում, եւ ոչինչ մի խնայիր մահապարտներին փրկագնելու համար:
Բայց եթե ասես, թե` ես նրան չեն ճանաչում, ոչ էլ
նա` ինձ, ապա իմացիր, որ Տերը ճանաչում է բոլորի սրտերը, եւ Նա, որ ստեղծեց բոլորի շունչը, ճանաչում է բոլորին եւ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի:
Առակներ 24:1-12