Բեյոնսեն կրկին հղի՞ է /ֆոտո/
Օրերս 31-ամյա աստղ Բեյոնսեն “Good Morning America” շոուի ժամանակ խոստովանել է, որ ինքը եւ իր ամուսին Jay Z-ն շատ են ցանկանում 2-րդ երեխան ունենալ: Սակայն ամերիկյան ԶԼՄ-ներն “ավելի են զարգացրել” թեման`գրելով, որ Բեյոնսեն արդեն հղի է:
Օրինակ` “MediaTakeOut” պորտալը հայտնել է, թե Բեյոնսեն արդեն հղիության 2-րդ ամսում է, եւ որ վերջին համերգներից մեկի ժամանակ լրագրողները նկատել են նրա փորիկը եւ որ նա գիրացել է, չնայած այն փաստին, որ Բեյոնսեն երբեք էլ նիհար չի եղել:
Բեյոնսեն հարցազրույցի ժամանակ պարզապես ասել է. “Ես ուզում եմ, որ մենք մի քանի երեխա ունենանք: Չի բացառվում, որ առաջիկայում Բլու Այվին եղբայր կամ քույրիկ ունենա”:
Նշենք, որ Բեյոնսեի առաջնեկը լույս աշխարհ եկավ 2012-ի հունվարի 7-ին: Փոքրիկն արդեն “լողում է” շքեղության մեջ` 80 հազար դոլարանոց տիկնիկներով եւ 20 հազար դոլար արժողությամբ օրորոցով: