16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Գլուխը պատին է տվել» Ժողովուրդ

Թերթի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նկատմամբ բացասական վերաբերմունքը հասել է բարձր մակարդակի, այդ թվում եւ Սյունիքում, որտեղ մարդիկ անգամ իրենց համակրած թեկնածուին ձայն չեն ցանկանում տալ միայն այն պատճառով, որ նա ՀՀԿ-ից է, ասաց.

« Դա լրիվ վրացական պադխոդ է ձեր կողմից։ Հիմա այսօր, որ Վրաստան ենք գնում, Վրաստանի հայերը այսպիսի խոսք ունեն, ասում են՝ վրացիներն ասում են, լավ մարդ ես, բայց ափսոս, որ հայ ես»։

Պարոն Խաչատրյան, հոկտեմբերի 2-ին ՀՀ մի շարք մարզերում կայացան ՏԻՄ ընտրություններ, Կապան եւ Սիսիան քաղաքներում ընտրվեցին քաղաքապետեր։ Ինչպե՞ս եք գնահատում այդ ընտրություններում, մասնավորապես, ՀՀԿ-ի գրանցած արդյունքները։ Ըստ Ձեզ՝ այդ արդյունքները որքանո՞վ են ամուր հիմք ստեղծում 2017թ Աժ ընտրություններում ՀՀԿ-ի անվերապահ հաղթանակի համար։

֊2017 թվականը կգա, կտեսնեք, բայց կարեւորը, որ երեկ մարզի 60 համայնքում ընտրություն էր, ընդհանրապես լարվածություն չկար, իսկական թափանցիկ ընտրություն էր, որեւիցե դժգոհություն չկա, որեւիցե թեկնածու դժգոհ չի, ոչ ընտրվողները, ոչ էլ չընտրվողները։ Կարեւորը խաղաղ, հանգիստ բոլոր ընտրությունները անցան։ Չնայած նրան, որ դա միայն մեր տեսակետը չի, քանի որ լրագրողները եւս մասնակցում էին, իրենք էլ, եթե ցանկանան, կարող են իրենց կարծիքը հայտնել կամ կարող են չհայտնել, այնուամենայնիվ, կարող եմ նշել, որ ընտրությունները անցան շատ թափանցիկ, բարձր մակարդակով առանց լարվածության։

Այն մարդիկ, որոնք իրենց համայնքներում վստահություև են ներշնչում, նրանց խոսքը միշտ էլ համայնքի ժողովուրդը ընդունում է։ Շատ դեպքերում դժգոհությունը սկսվում է հենց գյուղական համայնքապետից, քաղաքապետից, մարզպետից, հո ժողովուրդը երկրի բարձրագույն իշխանություններին չի ճանաչո՞ւմ կամ չի շփվում, եթե գյուղապետը, քաղաքապետը մարզպետն իրենց դերում չեն, նրանց համար արդեն երկրի գլխավոր իշխանությունն էլ է դառնում մեղավոր։ Բայց կարծում եմ, որ ժողովուրդը ում վստահեց, այդ մարդիկ էլ այդ վստահությունը կպահեն եւ առաջիկա ամիսներին, 6 ամիսը շատ երկար ժամանակ չի, այս ընտրվողները կարող են համապետական ընտրություններն էլ կազմակերպել։

 

-Այսինքն՝ Այունիքի մարզում Հանրապետական կուսակցության նկատմամբ բացասական չեն տրամադրված։

֊Իհարկե, նման բան չկա, ինչու պետք է Սյունիքում Հանրապետակւսն կուսակցության նկատմամբ վատ վերաբերմունք լինի, դա ուզում եմ Դուք էլ մոռանաք, այդպիսի բան չի կարող լինել։ ՀՀԿ-ի ամենամեծ արդյունքը նկատվեց սեպտեմբերի 21-ին, իսկ մեր ժողովուրդը այնպիսի ժողովուրդ է, որ որեւէ լավ բան չի մոռանում։ Կարծում եմ, որ սեպտեմբերի 21-ին, եթե մեկն էլ կար, որ ՀՀԿ-ի նկատմամբ ունի անտարբեր վերաբերմունք, հասկացավ ՀՀԿ-ի դերն ու նշանակությունը այս երկրի կյանքում։

Ցավոք սրտի, երբ մեկ-մեկ լսում ենք, որ երկրում իրավիճակը լավ չի, չգիտեմ, էս չի, էն չի, ինչ է եղել այս երկրի իրավիճակին, մի հատ ասեք, հասկանանք։

֊Ըստ Զեզ՝ լա՞վ է մեր երկրի վիճակը։

֊Երկրի վիճակին ոչինչ էլ չի եղել, սեպտեմբերի 21-ը ցույց տվեց, որ ունենք հզոր պետություն եւ, ընդհանրապես, երկրի սահմանների անվտանգությունից սկսած… սոցիալական խնդիր բոլոր երկրներում կա։

Այս ճգնաժամը ոչ միայն Հայաստանը ունի, Եվրոպայում 10-20 հատ գործարաններ են փակվում, մենք չենք կարող, եթե աշխարհով մեկ ֆինանսական ճգնաժամ է, մտածենք, որ մեզ մոտ պետք է ամենալավը լինի, իհարկե, դա հնարավոր չի եւ չի կարող լինել։ Բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը պետք է ասի, թե լավ տղա ես, բայց ափսոս, որ ՀՀԿ-ից ես, այդպիսի բան, ով որ արել է, գլուխը պատին է տվել։

֊Ըստ տարածված տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին քարտ բլանշ է տվել՝ անելու ցանկացած կադ–րային փոփոխություն։ Խոսակցություններ կան, որ առաջիկայում Կարապետյանը նաեւ մարզպետներից մի քանիսին է փոխելու Եւ առաջին հերթին՝ հենց Ձեզ։

֊Ես չգիտեմ նման բան կա, թե չկա, բայց ամեն դեպքում, երկրի բւսրձրագույն իշխանությունը ինքն է որոշում ում հետ աշխատի, ում հետ չաշխատի։ Եթե չեն ուզենա՝ աշխատեմ, չենք աշխատի, եթե կուզենան, կշարունւսկենք աշխատել, դրա մեջ տրագեդիկ բան չկա։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ