21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Սյունիքի մարզպետը լրագրողներին “պերերիվի” հրավիրեց …. /վիդեո/

Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը և Սյունքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը այսօր միասին սորճում և զրուցում էին Երևանի սրճարաններից մեկում: Պարզելու համար, թե ինչի մասին են զրուցում ներկա և նախկին մարզպետները նրանց նկատած լրագրողները որոշեցին մոտենալ:“ Չենք աշխատում, էլի ձեզնից չենք պրծնում”,-մոտեցող լրագրողներին տեսնելով` արձագանքեց Աշոտ Գիզիրյանը:

Ինչպես է գնահատում մայիսի 5-ի ընտրությունները նախագահական ընտրություններց հետո մարզպետի պաշտոնը կամավոր լքած Աշոտ Գիզիրյանն ու պաշտոնից հրաժարվել չպատրաստվող Սուրիկ Խաչատրյանը:

“Մենք տեղյակ չենք, ինտերնետ բանից էլ բան չենք հասկանում”,-հայտարարեց նախկին մարզպետը:

Մինչդեռ  Սյունիքի մարզպետը շտապեց լրագրողներին “պերերիվի” հրավիրել.” Չգնանք իրար հետ պերերիվ անենք”: Լրագրողների պատասխանին, որ աշխատանքային ժամ է Սուրեն Խաչատրյանը դիտարկեց.

” Դուք  հաց չեք ուտո՞ւմ”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ