Հովիկ Աբրահամյանի վրեժը. Հայկական Ժամանակ
Արարատի մարզում, որն առավել հայտնի է որպես Հովիկ Աբրահւսմյանի ընտրատարածք, այն պատճառով, որ նախ ինքն այդ մարզից է եւ ապա` մարզպետն էլ իր «մարդն է», համայնքի ղեկավարի ընտրություններում ՀՀԿ-ն խայտառակ արդյունք գրանցեց։ ՀՀԿ-ական թեկնածուները, որոնք նույնիսկ գործող գյուղապետեր էին, պարտություն կրեցին կամ ԲՀԿ-ականներին, կամ անկուսակցականներին։ Հովիկ Աբրահամյանի եւ ԲՀԿ-ի կապի մասին հիշեցնելը կրկնություն կդիտվի, ուստի ԲՀԿ-ի
միջոցով նա որոշակի վրեժ լուծեց ՀՀԿ-ից իրեն պաշտոնանկ անելու որոշման համար։
Օրինակները շատ են, սակայն կթվարկենք մի քանիսը։ Արարատի մարզի Ազատավան գյուղում առաջադրված չորս թեկնածուից ԲՀԿ-ական Պետիկ Ղազարյանը մոտ 300 ձայնով հաղթել է գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Սարգիս Խաչատրյանին։ Գետազատ գյուղում գործող ԲՀԿ-ական գյուղապետը Գարեգին Հարությունյանը, հաղթել է իր երկու ՀՀԿ-ական մրցակիցներին երկուսի ձայների հանրագումարից ավեւի շատ ձայն ստանալով։
Հովտաշատի ԲՀԿ-ական գյուղապետ Հովիկ Թադեւոսյանը եւս հաղթել է, սակայն այս համայնքում անկուսակցականի դեմ պայքարում, քանի որ ՀՀԿ-ն թեկնածու չէր առաջադրել այստեղ։ Նոր Խարբերդի ԲՀԿ-ական ղեկավար Կամո Կակոսյանն էլ հաղթել է ՀՀԿ-ի թեկնածու Արթուր Զոհրաբյանին։ Նորաշեն գյուղում պատկերը մի փոքր այլ է։ Այստեղ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արտուշ Սարգսյանը մոտ 300 ձայնի տարբերությամբ պարտվել է անկուսակցական Նորայր Գրիգորյանին։ Նոր Կյուրին գյուղում էլ անկուսակցական գյուղապետ Գեւորգ Օհանյանը հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Մյասնիկ Գրիգորյանին։
Նարեկ գյուղում, որտեղ նախկին վարչապետը բազում այգիներ ունի, վերընտրվել է գործող անկուսակցական գյուղապետ Գարուշ Հակոբյանը հաղթելով ՀՀԿ-ական թեկնածու Ռոլանդ Սասունյանին։ Ղուկասավան գյուղում անկուսակցական գյուղապետ Արա Վարդանյանի դեմ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել, նա, միայնակ մնալով՝ վերընտրվել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն գնահատել է գործող քաղաքապետների եւ գյուղապետների ընդունակություններն ու հնարավորությունները եւ նոր որոշել է որտեղ թեկնածու առաջադրել, որտեղ ոչ: «Մենք չենք դնում կուսակցականության սկզբունքը: Այդ հարցը պետք է տաք մեր ընդդիմադիրներին, որ այդքան տարիներ բողոքում են, թե իրենք ուզում են իշխանության գալ. այդ համայնքային ընտրություններում քանի՞ թեկնածու են ներկայացրչել ամբողջ հանրապետությունով մեկ: Լավ է, որ այս ընտրություններում որոշ ակտիվություն կար: Առանց ՏԻՄ ընտրություններում հաղթելու ուզում են գալ իշխանության: Դա որեւէ ձեւի չի տեղավորվում քաղաքական որեւէ կանոնակարգի մեջ, հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին տարօրինակ բան չե՞ք տեսնում, որ հենց Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո Արարատի մարզում նման պատկեր գրանցվեց, նա պատասխանեց. «Դուք ուզում եք ինչ-որ բաներ գտնել։ Բնական ենք համարում այդ պահը։ Նոր կյանքում էլ մեկ ուրիշ ընդդիմադիր քաղաքական ուժ է հաղթել, բա պետք է մրցակցություն լինի։ Նախկինում ԲՀԿ-ականները քանի՞ համայնքում են ունեցել գյուղապետ՝ բավականին համայնքներում, ՕԵԿ-ն ունեցել է,ՀՅԴ-ն ունեցել է։ Ո՞վ է ասել, որ բոլոր համայնքներում պետք է ՀՀԿ-ն ունենար թեկնածու եւ պետք է անպայման հաղթի, մենք նման խնդիր չենք դրել»։
Վահրամ Բաղդասարյանն Արարատի մարզպետ Ոուբիկ Աբրահամյանի հնարավոր պաշտոնանկության հետ կապված հարցին անդրադառնալով ասաց, որ առհասարակ մարզպետների պաշտոնանկության հարց ՀՀԿ-ում չի քննարկվել, քանի որ դեռ կառավարության կազմը չի ձեւավորվել։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: