07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Աղոթում են երեխաների համար ու բուլավկա կապում

Ոմանք աղոթում են իրենց երեխաների համար ու բուլավկա կապում, որ իբր թե չար աչք չկպնի: Այ քեզ սնահավատություն: Ժողովուրդ ջան, եթե աղոթում եք Տեր Հիսուսին, որ փրկի ձեզ չարից, էլ բուլավկեն կապում եք որ ի՞նչ անեք: Տեսնու՞մ եք չարն ինչպես է մարդուն խաբում, ու նրա հավատքը դնում բուլավկի, կարմիր թելի, ուլունքի ու նման բաների վրա: Բաներ, որ ոչ կարող են լսել, ոչ խոսել, ոչ էլ ուժ ունեն: Եթե մարդը երկմտությամբ իր հույսի կեսը դնի Տեր Հիսուսի վրա, իսկ մյուսը կեսի բուլավկի, կամ ուլունքի պես բաների վրա, ապա Հակոբոս առաքյալն ասում է, հույս չունենաք թե Աստծուց մի բան կստանաք (Հակ. 1:7): Եկեք արմատախիլ անենք այս սնահավատությունն ու ապավինենք միակ ու ճշմարիտ Աստծուն:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ