07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

“Բարեւ Երեւան”-ի հայտարարությունը

 

 

 

Ընտրական գործընթացի քվեարկության փուլը անցավ աննախադեպ լարված մթնոլորտում եւ մեր ներկայացուցիչներն արձանագրել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց ամփոփ գնահատականը մեր կողմից կտրվի ընտրությունների ավարտից հետո: 19:00-ի դրությամբ ընտրական հանձնաժողովների՝ ոչ իշխանական ուժերը  ներկայացնող անդամները եւ վստահված անձիք շարունակում են պայքարել իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքների խեղմանն ուղղված քայլերի դեմ:

Սակայն ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իշխանությունները որոշել են վերջին պահին գնալ էլ ավելի կոշտ ընտրախախտումներ իրականացնելու ճանապարհով, այդ թվում՝ քվեների հաշվարկի ժամանակ ձայնագողության եւ ընդդիմության անդամ հանդիսացող ներկայացուցիչների հանդեպ ճնշումների գործադրման: Թիրախի տակ են հատկապես Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն և Էրեբունի համայնքների ընտրատեղամասերը:

Մենք փոխանցել ենք այս տեղեկատվությունը տեղամասային հանձնաժողովներում մեր ներկայացուցիչներին՝ առաջարկելով կրկնապատկել իրենց զգոնությունն այս վճռական պահին: Նույնը հորդորում ենք անել մյուս ոչ-իշխանական ուժերին: Իրավապահ մարմիններից պահանջում ենք ապահովել ընտրական գործընթացի օրինականությունը եւ կանխել դրանում քրեածին տարրերի ներգրավվումը:

 

 

“Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքի շտաբ

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ