28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Եթե ընդդիմադիրները հիմա չեն միավորվում, էլ ե՞րբ» (վիդեո)

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը համոզված է` իշխանափոխության համար պայքարող քաղաքական ընդդիմադիր ուժերը պետք է ՏԻՄ ընտրություններին գնային միասնական ցուցակով: Այդ իսկ պատճառով էլ իր գլխավորած կուսակցությունը հանդես է գալիս մեկ միասնական ցուցակով «Բարգավաճ Հայաստանի» հետ: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ եթե մյուս քաղաքական ուժերը հիմա չեն կարողանում միավորվել, ապա խորհրդարանական ընտրություններին ընդհանրապես չեն կարող:

Ինչ վերաբերում է ՎՍԴՀԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությանն, ապա Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ բավական երկար ժամանակ էր, ինչ ՎՍԴՀԿ-ն մտորումների մեջ էր, թե ինչ ձևաչափով մասնակցի ՏԻՄ ընտրություններին ու Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցելու արդյունքում այս գաղափարն ինքնաբուխ ծնվեց:

Պատգամավորը նշեց, որ ինքը իրատես է, հասկանում է, որ կուսակցությունը միայնակ չի կարող մասնակցել ընտրություններին, որովհետև դրա համար ռեսուրսներ են հարկավոր:

«Իրատես եմ, համարում եմ, որ հեշտ չի լինի մեր միայնակ մասնակցությունը, դա կլինի օլիմպիական մասնակցություն՝ առանց հաղթանակի: Ու, քանի որ կար երկկողմանի ցանկություն ԲՀԿ-ի հետ, ինչո՞ւ ոչ, թող համատեղ լինի մասնակցությունը»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ