03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Երեւանում ընտրողների թիվը նվազել է

ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Երևանում փաստացի հաշվառված քաղաքացիների և ընտրացուցակների ճշտումների մասին:

Մամուլում շրջանառվող ընտրախախտումների և զանգվածային գրանցումների հարցերի շուրջ տեղեկությունները Հովհաննես Քոչարյանը մեկնաբաեց այսպես. “Անձնագրային և վիզաների վարչությունը երբեք զանգվածային գրանցումներ չի արել: Եթե սեփականատերը ցանկանում է իր հասցեում 10 , 20 կամ 30 անձ գրանցել, այդ անձինք կարող են հանգիստ հաշվառվել: Անձը կարող է հաշվառված լինել նման վայրում”:

Հովհաննես Քոչարյանը չի կարող ասել, թե տարեկան որքան մարդ է արտագաղթում Հայաստանից և երկիրը լքում մշտապես. “Ես այդ թվերին չեմ տիրապետում: Մենք միայն հասցե հաշվառող մարմին ենք՝ կատարում ենք գրանցում կամ հանում գրանցումից մարդու պահանջի համաձայն օրենսդրորեն”:

Հովհաննես Քոչարյանը պարզաբանեց, որ մարդը կարող է դուրս գալ գրանցումից, բայց մնալ և բնակվել երկրում: Անձնագրային և վիզաների վարչության պետի ներկայացրած տվյալներով` ապրիլի 24-ի դրությամբ ընտրողների թիվը Երևանում կազմել է 816 739 մարդ: Քոչարյանը անհեթեթ է համարում այն տեղեկությունները, որ ընտրացուցակներում աճել է ընտրողների թիվը:

Մարտ ամսի տվյալներով Երևանում հաշվառված է եղել 817 814 , սրանից հետևություն, որ ընտրողների թիվը ընտրությունից ընդամենը 10 օր առաջվա տվյալներով նվազել է 1075-ով: Թե ինչն է նվազման պատճառը, Հովհաննես Քոչարյանը դժվարացավ պատախանել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ