08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գերմանիայի իշխող կուսակցության քարտուղարը պաշտպանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Պիտեր Թաուբերը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից հետքայլ չի լինելու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թաուբերը գրառում է կատարել ֆեսյբուքյան իր էջում:

«Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող Գերմանիայի Բունդեսթագից բանաձևից որևէ հետ քայլ չի արվելու, քանի որ բանաձևը եղել է ու շարունակում է ճշմարիտ լինել: Որպես Քրիստոնեա-դեմոկրատական միության քարտուղար, որպես Բունդեսթագի անդամ, ինչպես նաև որպես պատմաբան` ես ամբողջությամբ այդ բանաձևի հետևում եմ կանգնած: Դա ապացուցում է, որ Spiegel-ի տեղեկությունը սխալ է»,- հայտնել է Թաուբերը:

Գերմանական Spiegel պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ հայտնել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն ու կանցլերի գրասենյակը համաձայնության են եկել, որ կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը մամուլի առաջ ելույթ ունենա և հայտարարի, որ կառավարությունն իրեն հեռու է պահում Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Մասնավորապես, կառավարության խոսնակը պետք է հայտարարի, որ Բունդեսթագի բանաձևը չունի կառավարությանը պարտադրող բնույթ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ