Օգոստոսի 31-ը Բլոգի օրն է
Բլոգի օրը (Blog Day) օգոստոսի 31-ին նշելու մտահղացումն առաջացել է 2005-ին, երբ LiveJournal–ի ակտիվ օգտատերերը blog բառի մեջ նկատել են 3108 թիվը: Դրա համար էլ այդ օրը նշվում է հենց օգոտոսի 31-ին (31.08): Բլոգի օրվա նախաձեռնողները կոչ են անում այդ օրը նվիրել տարբեր երկրներից ու տարբեր հետաքրքրություններով մարդկանց հետ ծանոթությանը: Այս մասին տեղեկացնում է Calend–ը:
Դրա համար առաջարկում են գրել հինգ տարբեր բլոգների մասին համառոտ բնութագրեր ու օգոստոսի 31-ին դրանք հրապարակել սեփական բլոգերում կամ էջերում՝ նշելով նաեւ տվյալ հեղինակների էջերի հղումները: Համարվում է, որ այդ օրը արժե գրել այն բլոգների մասին, որոնց բովանդակությունը տարբերվում է ձեր հետաքրքրությունների ոլորտից, տեսակետներից ու դիրքորոշումից, որպեսզի օգտատերը ինքը ու նրա էջի այցելուները որեւէ նոր բան բացահայտեն իրենց համար:
Բլոգերները այդ մտահղացումը մեծ ոգեւորությամբ են ընդունել: Երբ օգոստոսի 31-ը տոն հայտարարեցին, Google-ի գործակցում միանգամից 30 հազար նոր էջ հայտնվեց: