21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարդանիկը զգուշացրել է` “զրույցը շարունակվելու ա”

Henaran.am-ի տեղեկություններով Շիրակի մարզպետ  Ֆելիքս Ցոլակյանը եւ մարզի դատախազ Կարեն Շահբազյանը իրենց մոտ են հրավիրել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանին ու “տղավարի” խոսել:

Հիշեցնենք, ապրիլի 23-ին Գյումրիում ողբերգական միջադեպ էր տեղի ունեցել Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի կողմնակիցների միջեւ, որի հետեւանքով  հրազենային վնասվածքներ ստացած “Շեկո” մականվամբ Արտյոմ Կարապետյանը, ով ըստ տեղեկությունների, պատգամավոր Գրիգորյանի թիկնապահն էր, մահացել է:

Մարզի դատախազն ու մարզպետը երկու կողմին էլ զգուշացրել են, որ չփորձեն շարունակել “ռազբորը”`տհաճ իրավիճակներում չհայտնվելու համար: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Վարդան Ղուկասյանը զգուշացրել է, որ սա դեռ վերջը չէ, եւ “զրույցը շարունակվելու ա”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ