29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անհավատ ամուսնուն սիրելու և դեպի լավը փոխելու 6 ձև

Ինչ անել երբ ձեր ամուսինը ձեր հետ հոգևոր կապ չունի:

1. Ձեր ամուսնու համար ճիշտ մոտիվացիայով աղոթեք: Եթե մի բան չի ստացվում, ուրեմն սխալ էք խնդրում: Տեսեք Աստուծո խոսքն ինչ է ասում: «Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին»։ (Հակոբոս 4:3)

2. Ձեր ամուսինը ձեր պրոյեկտը չի, այլ պիտի լինի ձեր սրտի ցանկությունը: Դուք պիտի ցանկանաք որ նա նույնպես փրկվի, ինչպես Աստված է ցանկանում: Դուք Աստուծո կողմից եղեք ու Աստված ձեզ ճանապարհ ցույց կտա: «Տէրը … չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն» (Բ.Պտ 3:9)

3. Ձեր ամուսինը պիտի լինի ձեր համար ԱՌԱՋԻՆ նախնտրությունը երկավոր բաների մեջ: Նույնիսկ ավելին քան երեխաները (թեև տարբեր բաներ են ու համեմատելի չեն): Նկատեք ձեր ամուսնուն, հարգեք, պատվեք, բարձրացրեք, և տեսեք թէ ինչպես նա կփոխվի: Ձեր բազում զբաղումները երբեմն ձեզ հեռացնում են ամուսնուց: Մինչդեռ Աստուծո խոսքն ասում է. «Դուք էլ նոյնպէս ամէն մէկդ նո՛յնը արէք, որպէսզի իւրաքանչիւր ոք իր կնոջն այնպէս սիրի, ինչպէս իր անձը, եւ կինը ԵՐԿՆՉԻ իր մարդուց»: (Եփ 5:33)

4. Հարգեք ձեր ամուսնուն: Ամեն մարդու մեջ և արքա կա և երեխա, և բարի և չար: Եթե դուք բացառիկ կերպով հարգեք ձեր ամուսնուն, նրան մոտիվացիա կտաք փոխվելու համար: Չէք պատկերացնի ինչ իմպուլս կտա սա նրան: Դուրս քաշեք նրա միջից ամենայն բարին ու ցույց տվեք դա նրան, քաջալերեք ու բարձրացրեք:

5. Աղոթեք նրա համար: Նա կարող է ձեզ արգելել այս կամ այն չանել, եկեղեցի չգնալ, բայց նա չի կարող ձեզ արգելել չաղոթել ձեր սրտում: Ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել իրական աղոթքի զորությունը: Աստուծո Խոսքն ասում է «Ուրա՛խ եղէք միշտ, անդադար աղօթեցէ՛ք, ամէն ինչում գոհութի՛ւն մատուցեցէք, որովհետեւ ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Յիսուս։ Մի՛ հանգցրէք Հոգին»: (Ա. Թեսաղ. 5:16-19)

6. Հնազանդվեք նրան: Աստուծո Խոսքը կոչ է անում կանանց հետևել Տեր Հիսուս Քրիստոսի օրինակին ու հնազանդվել անհավատ ու ոչ կատարյալ թվացող ամուսիններին: Հիշու՞մ էք Տեր Հիսուսն ինչպես հնազանդվեց ու գնաց բոլոր տառապանքներին: Ախր չէ՞ որ նա իրեն տանջողների ու խաչողների անուններն ու պատմությունները հատ հատ գիտեր: Այդուհանդերձ նա հնազանդվեց, Աստուծո կամքը կատարելու համար, ու դրա համար պսակ ստացավ ու Աստված նրան հարություն տվեց 3րդ օրը: Ուրեմն եթե դուք պսակ, սեր, խաղաղություն և պատվիրանապահություն էք ուզում և ուզում էք հետևել Աստուծո Խոսքին, այն ասում է հետևյալը: «Այսպէս էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղէք ձեր մարդկանց, որպէսզի, եթէ նրանցից ոմանք չհնազանդուեն Խօսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիւ եւ առանց խօսքի իսկ շահուած լինեն՝ նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկիւղածութեամբ։ (Ա.Պտ 3:1-2)

Իսկ դժվարությունների համար, ամեն ինչ կախված է նրանից թէ արդյոք կինը անհավատ ու անարժան մարդու հետ ամուսնացել է նախքան Քրիստոնյա դառնալը թէ Քրիստոնյա դառնալուց հետ: Հիշե՛ք, եթե դուք Քրիստոնյա էք, ու ձեր հավատքը իսկապես ձեր համար արժեք ունի այլ ոչ թէ պատկանելություն է, նախքան ամուսնանալը հարցրեք ձեր երիտասարդին, թէ արդյոք նա Քրիստոնյա է թէ ոչ, որ հետո խնդիրներ չառաջանան: Նա ձեր հետ ամեն Կիրակի գալու՞ է եկեղեցի, համաձա՞յն է երեխաներին Քրիստոնյա դաստիարակել թէ՞ ոչ: Եթե սա չէք արել, ավաղ, պիտի պատասխանատվությամբ տանել այն խաչը որը բաժին է հասել մարդուն: Այդուհանդերձ, առնվազն 6 ձև կա, որով իրական հավատք ունեցող կինը կարող է փոխել իր ամուսնուն:

Խաղաղություն ու սեր բոլորիդ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ