13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

էս երկիրը տեր ու սեր ունի…

Ով մտքերի մեջ կընկնի` թե ինչ մայրեր են ծնում հայրենիքը կյանքից շատ սիրող, մոր թխած լավաշի բույրը մարտի դաշտում նուրբ փայփայող մեր քաջ զինվորներին, թե ինչ մայրեր են ծնում ծաղկաշատ դաշտի փնջի պես գունեղ, մաքուր ու չքնաղ մեր աղջիկներին, թե ինչ մայրեր են ծնում մեր մայրերին, որ ամենաթանկը` զավակներին, երգ ու պարով ճանապարհում են զենքով հայրենին ոսոխից պաշտպանելու, ում էս հարցերը կհետաքրքրեն` թող հետս Հալիձորի բերդ գա։
Խոր ձորերից ու բարձր լեռներից մեջդ են լցվում տառապած, բայց հպարտ ազգի հերոսների կամքն ու ոգին։ Ուզում ես ծնկի գալ, համբուրել էն հողը, որ պապերիդ ու հայրերիդ արյամբ ավելի սրբացել, իմաստավորվել է, ուզում ես զավակներիդ թևերիդ տակ առած, կնոջդ անուշ դեմքն էլ թիկունքից ուսիդ հենած` վանքից նայես լեռներին ու բարձր գլխով, հեռուն նայող արծվի հայացքով, լայն կրծքավանդակիդ մեջ առնես մայրաբույր օդն ու բարձր կանչես. «էս երկիրը տեր ու սեր ունի, մե՛նք ենք…»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ