04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 19-20-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Մ. Մելքոնյան պողոտայի մոտակայքում այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 700 քմ, Մոլդովական փողոցի թիվ 56/1 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Լիոնի այգում՝ Վարդավառի լճի մոտակայքում՝ մոտ 1700 քմ, Տիչինայի 207/6 հասցեի մոտակայքում` մոտ 1000 քմ խոտածածկ տարածք:

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկ տարածք, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում՝ մոտ 10 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ մոտ 500 քմ, Կոտայքի մարզի Առինջ գյուղի 1-ին փողոցում՝ 500 քմ, Կոտայքի մարզի Արզնի գյուղի Արզնի առողջարանի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Սյունիքի մարզի Որոտան գյուղին հարակից սարալանջում՝ մոտ 6 հա, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ մոտ 1 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբութան թաղամասում՝ մոտ 500 քմ այգի:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ