26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս ամենը կեղտ է, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ.Միհրան Հարությունյանը թքել է անարդարության վրա

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը մեկնաբանել է եզրափակիչում մրցավարական կողմնակալությունը:

«Չեմ ուզում համեստ թվալ, այս ամենը կեղտ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել եւ հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ»,- Միհրան Հարությունյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցավարները հավասար պայքարում հաղթանակը տվեցին  սերբ  Դավոր Ստեֆանեկին։

Միհրան Հարությունյանը չկարողացավ զսպել արցունքները Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգիպարգեւատրության արարողության ժամանակ: Երբ «Կարիոկա-2» մարզապալատում հայտարարվեց հայ ըմբիշի անունը, երկրպագուները սկսեցին ծափահարել նրան: Իսկ երբ հայտարարվեց եզրափակիչում Հարությունյանինկողմնակալ մրցավարության շնորհիվ հաղթած սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկի անունը, մարզապալատը սկսեց սուլել:

Միհրան Հարությունյանը երկրպագուներին ցուցադրեց, որ պետք չէ սուլել իր մրցակցին:

Հիշեցնենք, որ եզրափակիչում գրանցվել էր 1:1 հաշիվը: Սերբ մարզիկ Դատվոր Ստեֆանիկը հաղթել էր վերջին միավորը վաստակելու արդյունքում: Այդ միավորը նա ստացել էր, քանի որ հայ ըմբիշը զգուշացվել էր երկրորդ անգամ: Գոտեմարտի ընթացքում Միհրանին 2 անգամ պարտեր նստեցրեին, բայց նա հիանալի էր պաշտպանվում եւ միավոր չտվեց մրցակցին: Վերջնամասում Միհրան Հարությունյանը շատ ավելի ակտիվ էր, սակայն սերբ ըմբիշին այդպես էլ պասիվություն չտվեցին, ինչը խայտառակություն էր: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ