02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սոնան պահանջում է չմոնտաժված տարբերակը. ”Հայաստանի ձայն”-ից հետո Արտոն մեկնել է /վիդեո/

”Հայաստանի ձայնը” նախագծի շրջանակներում երգիչներ Արտո Թունջբոյաջյան ընդհարումից հետո լուրեր տարածվեցին, որ նրանց հարաբերությունները լարված են: Henaran.am-ը փորձեց ճշտել Սոնայից`ինչպիսի հարաբերություններ ունեն Սոնան եւ Արտոն: : 

”Նորմալ: Արտոն պրոֆեսիոնալ երաժիշտ է: Ինքը թռել է Ամերիկա, ես շուտով Մոսկվա եմ մեկնում, դրանից հետո բարևել ենք` ոնց ես, ինչ ես: Հաղթանակից հետո նա գնաց ու այլևս չհանդիպեցինք, բայց ես խնդիր չունեմ, քեն չեմ քշում”,-պատմեց զգացմունքային Սոնան` նշելով, որ նկարահանման տաղավարում գտնվողները տեսել են, թե ինչ է կատարվել իրականում, և շատ լավ կլիներ, որ հաղորդումը եթեր հեռարձակվեր առանց մոնտաժի:

Սոնան ասաց, որ իր մասնակիցները սկզբում էլ ասում էին և ինքն էլ է կարծում, որ կարևորը մարդ մնալն է: ”Կարևորը ”Հայաստանի ձայնը” վերջացավ, բայց մենք մարդ մնանք, ես չէի կարա անտեղի, անկապ անեի: Ուղղակի ես համաձայն չէի որպես պրոֆեսիոնալ, որպես մարդ”:

Երգչուհին պատմելով դեպքի մասին` ասաց. ”Կարևորն այն էր, որ Մաշային տալիս են այն հարցը, որ մրցույթի հետ կապ չուներ և դա մոնտաժ է արվել, ցավոք սրտի”: Սոնան միայն մի բան էր խնդրում, որ ժյուրին հաշվի առնի, որ իր դիմաց 18 տարեկան երեխա է կանգնած:

Հիշեցնենք, ”Հայաստանի ձայնը” հեռուստանախագծի վերջին գալա համերգի ժամանակ լեզվակռիվ  տեղի ունեցավ մարզիչներ Արտո Թունջբոյաջյանի և Սոնայի միջև: Սոնայի թիմից Մերի Մնջոյանի ելույթից հետո Արտո Թունջբոյաջյանը նշել է, որ թեև մասնակիցը լավ ձայն ունի, սակայն չի կարողանում այն ճիշտ ներկայացնել: Նրան ուղղելու փորձին ի պատասխան` Արտոն ասել է` մենք հո ապուշ չենք, հասկանում ենք:

Այս արտահայտությունը դուր չի եկել  Մերիի մարզչին՝ Սոնային, ով չի ուշացրել իր պատասխանը` ”այն ինչ անում է Արտոն` զուբի դուբի երգելով կամ ոտանավոր արտասանելով”, իրենց էլ դուր չի գալիս, սակայն ոչ ոք նրան չի քննադատում, թերահավատորեն վերաբերվում, և պետք չէ բեմում կանգնած երիտասարդ աղջկան վատ դրության մեջ գցել ու դա կրկնել արդեն որերորդ անգամ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ