15 պատճառ, թե ինչու է ավելի լավ տղամարդ լինել
Կան գործոնններ եւ փաստեր, որոնք հավաստիացնում են, որ ավելի լավ է տղամարդ լինել, քան կին: Ահա եւ դրանցից 15-ը.
1. Տղամարդը վաստակում է միջինում 1.4 անգամ ավելի շատ:
2. Ամեն օր տղամարդը դուրս գալուն պատրաստվում է միջինում 28, կինը` 68 րոպե:
3. Եթե ընկերն ինչ-որ բան ունի իր մյուս ընկերոջ դեմ, ապա ուղղակիորեն ասում է դա, ոչ թե կեղտոտ բամբասանքներ տարածում:
4. Կինը շատ խմող է համարվում, եթե մեկ շաբաթվա ընթացքում ընդունում է սպիրտային խմիչքի 50 գրամանոց 15 չափաքանակ, իսկ տղամարդուն նույնը համարելու համար պետք է, որ նա 25 չափաքանակ ընդունի:
5. Տղամարդկանց զուգարանում գրեթե երբեք հերթեր չեն գոյանում:
6. 80-102 տարեկան տղամարդկանց 63 տոկոսը օգտվում է սեքսի պատճառած հաճույքից: Կանանց մեջ նման երջանիկներն ընդամենը 30 տոկոսն են կազմում:
7. Տղամարդիկ կանանցից բարձրահասակ են միջինում 13.5 սմ-ով:
8. Տարիքին զուգահեռ տղամարդիկ ավելի քիչ հմայիչ չեն դառնում հակառակ սեռի համար:
9. Ժամադրության պատրաստվելու համար տղամարդուն բավական է սափրվել եւ ցնցուղ ընդունել:
10. Միայն Անգլիայում տարեկան շուրջ 25 հազար վիրահատություններ են տեղի ունենում, որոնք տղամարդկանց չեն սպառնում, քանի որ վերաբերում են կրծքերի մեծացմանը:
11. Կանացի օրգանիզմն ավելի հակված է ճարպեր կուտակելուն, քան տղամարդունը:
12. Տղամարդու տրամադրությունը կախված է միայն իրենից, այն չի ենթարկվում ամսական հորմոնալ ցիկլին:
13. Բուսակերների թվում ավելի շատ տղամարդիկ են, քան կանայք:
14. Տղամարդը կարիք չունի ամենուր իր հետ տանել պայուսակը: Դրան հրաշալի ձեւով փոխարինում են գրպանները:
15. Աշխատանքի ընդունվելիս ոչ ոք չի նայում տղամարդկանց ոտքերի երկարությանը եւ կրծքերի չափսերին: