24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վրաստանը միտումնավոր է պարտվել պատերազմում. ամերիկացի քաղաքագետ

Ամերիկացի լրագրող եւ քաղաքագետ Ջեֆրի Սիլվերմանը, ով 2001-2003-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդականն էր, պնդում է, որ 2008-ի օգոստոսին Վրաստանը կարող էր հաղթել պատերազմում, սակայն միտումնավոր չի արել դա: Այդ մասին նա հայտնել է վրացական “Квела сиахле” թերթին տված հարցազրույցում: 

Նրա խոսքով` պատերազմի ընթացքում ինքը Ցխինվալիում է եղել եւ այնտեղ հավաքած որոշակի նյութեր եւ լրագրողական հետաքննություններն ուղարկել է Մեթյու Բրայզային:

“Ռուս-վրացական պատերազմի  հավանական սցենարը Բրայզայի մոտ էր դեռեւս 2005-ին: Իսկ ես ամերիկյան “Կուբիկ” եւ “Արչենջել” կազմակերպություններից պատերազմից 2 շաբաթ առաջ եմ իմացել, որ այն սկսվում է: Այն ընթացքում, երբ պաշտպանության նախարարը Դավիդ Կեզերաշվիլին, այդ կազմակերպություններին վարձել են ռազամական ծրագրավորման եւ ուսուցումներում օգնելու համար: Անկեղծ ասած` դա մի մեծ խաղ էր, ոչ թե պատերազմ”,-նշել է Սիլվերմանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Վրաստանը միտումնավոր պարտվել պատերազմում, նա պատասխանել է, որ պատերազմն անօրինական զենք է դուրս գրել Վրաստանի համար, իսկ պատերազմից հետո Վրաստանին մեծ գումարներ են հասել, որոնք անհետացել են անհայտ ուղղությամբ: 

“Պատերազմը կեղտոտ բան է: Ռազմական գործողությունները միտումնավոր ոչ պրոֆեսիոնալ են տարվել”,-հայտարարել է Սիլվերմանը` ընդգծելով, որ մեծ պատասխանատվություն կա ոչ միայն Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, այլ նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի, ինչպես նաեւ բարձրասիճան պաշտոնայաների վրա` Կախա Լոմայայի, Դմիտրի Շաշկինի եւ Անվտնագության խորհրդի գործող քարտուղար Գիգա Բոկերիայի, ում ամերիկացի քաղաքագետը ծայրաստիճան վտանգավոր անձ է համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ