25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ժիրայր Սեֆիլյանին քաղաքական գործիչ չեմ համարել.Լյուդմիլա Սարգսյանը հորդորում է

«Սահմաններում տիրող իրավիճակի պայմաններում`   նման քայլերի դիմելը , եթե հարգանք չունենայի այդ քաղաքական ուժի որոշ ներկաչացուցիչների նկատմամբ` կհամարեի դավաճանություն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այսօր Երևանում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Ես համարում եմ, որ կատարվածը արկածախնդրություն է և հնարավոր է որ այս մարդկանց ոգևորել է թուրքական հեղափոխության փաստը : Ես կարդացի Ժիրայր Սֆիլյանի նամակը ուղղված Գարեգին Չուգասզյանին, որտեղ պարզ է դառնում, որ այս գործողությունները ծրագրավորվել են մինչ թուրքական հեղափոխությունը: Կարծում եմ, որ քաղաքական գործիչը պետք է ճիշտ հաշվարկի իր գորոծողությունները, սակայն տվյալ դեպքում դա չկա:Սեփական քայլերի պատասխանատավության զգացումը բացակայում է: Ես Ժիրայր Սեֆիլյանին երբեք քաղաքական գործիչ չեմ համարել»,-ընդգծում է Լյուդմիլա Սարգսյանը:

Քաղաքական գործչի փոխանցմամբ` Սեֆիլյանը լավ ազատամարտիկ է, բայց պետք է չշրջանցեր իր դերը:

«Սեֆիլյանի պես տղաները զինված ուժերի հրամանով պետք է հայտնվեն սահմաններում և ոչ թե տեռակտ իրականացնեն»,-նշում է Լյուդմիլա Սարգսյանը:

Լյուդմիլա Սարգսյանը ցավում է, որ տեղի ունեցածի արդյունքում զոհ կա:

«Այս գործողությունների արդյունքում ծանրացավ Սեֆիլյանի վիճակւ և շատ շատերը ուղղակի խաչ դրեցին իրենց ապագայի վրա»,-ասաց մեր զրուցակիցը:

Լյուդմիլա Սարգսյանը նշում է, որ այս պատասխանատու ահին չի կարեի մոռանալ սահմանային իրավիճակի մասին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ