27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինջիրլիքի ռազմաբազայի շուրջ թուրք-գերմանական ճգնաժամը խորանում է

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Լեյենը հայտարարել է, որ Գերմանիան հնարավոր է թույլ չտա գերմանական AWACS ինքնաթիռները հետախուզական թռիչքների իրականացնեն Սիրիայի սահմանին: Ինչպես հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, նախարար Վոն դեր Լեյենը նշել է, որ Գերմանիան նման քայլի կգնա, եթե Թուրքիան Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) պատգամավորներին թույլ չտա այցելել Ինջիրլիքի ռազմաբազա:

Լեյենը հիշեցրել է, որ Թուրքիան գերմանացի պատգամավորների այցը ռազմաբազա արգելել է հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: Պաշտպանության նախարարը, Թուրքիայից կրկին պահանջելով  ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրել, նշել է որ AWACS ինքնաթիռների հարցում իրենք սպասում են Թուրքիայի՝ Ինջիրլիք այցելելու թույլտվության որոշմանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի գրեթե միաձայն հաստատումից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին:

Հարցը քննարկվել էր հուլիսի 8-ից 9-ը Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի վեհաժողովում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկկողմ հանդիպման ժամանակ: Նշվում է, որ Էրդողանը Բունդեսթագի պատգամավորների ռազմաբազա այցելությունը թույլ տալու դիմաց Մերկելից պահանջել է հրապարակայնորեն հայտարարել, թե Բունդեսթագի կողմից ընդունված Ցեղասպանության բանաձևը չի արտացոլում կառավարության դիրքորոշումը:

Հանդիպումից հետո գերմանական կողմը սկսեց ավելի կոշտ հայտարարություններով հանդես գալ: Մասնավորապես Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը հայտարարել էր, որ Գերմանիան կարող է Ինջիրլիքից դուրս բերել հոգուց բաղկացած իր զինվորներին (240), եթե Անկարան շարունակի փակ պահել ռազմաբազան գերմանացի պատգամավորների առջև: «Պետք է բոլորն իմանան, որ գերմանացի զինվորները Ինջիրլիք-ում երկար չեն մնա, եթե համապատասխան վերաբերմունք չլինի»,-ասել էր Լեմարտը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ