Մի մեղավորի համար
«Հիսուս նրանց այս առակն ասաց.
«Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ երբ հարյուր ոչխար ունենա և կորցնի նրանցից մեկը, արոտավայրում չի թողնի իննսունիննին և չի գնա կորածի հետևից, մինչև որ այն գտնի:
Եվ երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրա խնդությամբ
և կգնա տուն, կկանչի բարեկամներին ու հարևաններին և նրանց կասի. ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը:
Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ:
Կամ ո՞վ է այն կինը, որ երբ տասը դրամ ունենա և մի դրամ կորցնի, ճրագ չի վառի և չի ավլի տունը փութով ու չի փնտրի, մինչև որ գտնի:
Եվ երբ գտնի, կկանչի բարեկամներին ու հարևաններին և կասի. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորցրած դրամը»:
Ասում եմ ձեզ. Աստծո հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է»» (Ղուկ. 15։3-10)։