23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ազնվատոհմիկ Կանդելակին նախարար չի դառնա

Վրաստանի խոհրդարանական ընտրություններում հաղթանակած կուսակցությունը չի պատրաստվում հաղորդավարուհի Թինա Կանդելակիին կառավարությունում պաշտոն առաջարկել: Հայտնի վրացուհուն նախարար նշանակելու մասին լուրը “Վրացական երազանքի” անդամները բամբասանքներ են անվանել: “Թինա Կանդելակին չի նախատեսվում եւ չի էլ նախատեսվել նախարար նշանակվել”,-“Վրացական երազանքի” ներկայացուցիչ Դավիդ Ուսուպաշվիլիի խոսքերն է հաղորդում ИТАР-ТАСС –ը:

Սակայն կուսակցության ներկայացուցիչները ոչինչ չեն ասել այն մասին, որ Թինային պատրաստվում են առաջարկել Վրաստանի պետական հեռուստաալիքներից մեկի ղեկավարի պաշտոնը: Այս մասին թվիթերյան իր բլոգում է գրել լրագրող Եվգենյա Ալբացը:

Ինքը` Կանդելակին, եւս հերքել է այդ տեղեկությունները եւ հայտնել, որ ինքը նույնիսկ վրացական քաղաքացիություն չունի: Նա նաեւ հայտնել է, որ վերջապես հայրենիք է մեկնում, սակայն այլ գործերով: Լինելով նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոլի հակառակորդ` հաղորդավարուհին երկար ժամանակ սկզբունքայնորեն չէր մեկնում հայրենիք:

Նախորդ տարի Կանդելակիին իբր թե պատրաստվում էին առաջակել ՌԴ կրթության փոխնախարարի պաշտոնը: “Նա լավ մայր է: Նրա դուստրը 5-րդ դասարնում է սովորում: Նա գիտի` ինչ է պետք աշակերտներին եւ կրթական հաստատություններին”,-մեկնաբանել էր ՌԴ կրթության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն: Սակայն որոշ ժամանակ անց նա հերքեց իր իսկ խոսքերը` նշելով, որ Կանդելակիի նշանակման մասին “խոսք էլ չի եղել”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ