22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Երաժշտական հեռուստաալիքով պոռնգրաֆիկ տեսանյութ է հեռարձակվել /ֆոտո/

Բելառուսական  “БелМузТВ” հեռուստաընկերության աշխատակցին ձերբակալել են ` եթերով պոռնգրաֆիկ բնույթի տեսանյութ ցուցադրելու համար:

Ինչպես հաղորդում է “Интерфакс”-ը, աշխատակիցը շուրջ 10 րոպե տեւողությամբ պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութ է եթեր հեռարձակել: Մինչ այդ, եթերով ցուցադրվել են “Լյապիս Տրուբեցկոյ” խմբի տեսահոլովակները: Խումբը երկրի իշխանությունների կողմից արտիստների “սեւ ցուցակում” է:  Արգելված տեսահոլովակներից եւ տեսանյութից հետո հեռուստաընկերության աշխատակիցը թաքնվել է:

Ինչպես աշխարհի այլ խոշոր երաժշտական հեռուստաընկերություններ, այնպես էլ “БелМузТВ”-ն հեռարձակվում է սրճարաններում, ռեստորաններում, առեւտրի կենտրոններում, այսինքն` պոռնո տեսանյութի ակամա հանդիսատեսների թվում նաեւ երեխաներ կարող էին լինել: Հեռուստաընկերության աշխատակիցներն արդեն ներողություն են հայցել հանդիսատեսից նման տեսանյութ հեռարձակելու համար:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ