27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օբաման 3 անգամ գերազանցում է Պուտինին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ նրա կինը` Միշել Օբաման, նախորդ տարում շուրջ 608 հազար դոլար են վաստակել այն դեպքում, երբ 2011-ի համեմատությամբ նրանք 172 հազար դոլարով ավելի քիչ են վաստակել: Իսկ դրանից մեկ տարի առաջ նրանց եկամուտները շատ ավելի բարձր են եղել` 1,7 մլն դոլարով:

Հարակային հռչակագրերի համաձայն` Օբամաների եկամուտը կրճատվել է 9 անգամ: Սպիտակ տան տվյալներով` 2012-ին Օբաման 112 հազար դոլար հարկեր է վճարել, իսկ ավելի քան 150 հազար դոլար ծախսել է բարեգործության վրա:

Ներկայումս ԱՄՆ նախագահի աշխատավարձը 400 հազար դոլար է: Այն որոշված է օրենքով եւ չի կարող փոփոխվել: Սակայն նախորդ շաբաթ Օբաման հայտարարեց  իր աշխատավարձի 5 տոկոսը երկրի պետական բյուջե վերադարձնելու մասին: 

Ամեն դեպքում, եթե համեմատեն Օբամայի եկամուտները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտների հետ, ապա ամերիկյան նախագահը ռուսական նախագահից 3 անգամ ավելի շատ է վաստակել: Ինչպես վկայում է ռուսական չինովնիկների  եկամուտների մասին հռչակագրում, Պուտինը 5.8 մլն ռուբլի կամ 190 հազար դոլար է վաստակել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ