15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թանկ ենք վճարում «շփոթմունքի» համար

Հեռուստահաղորդավար Արտակ Հերիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հիշու՞մ եք ՍԱՍ-ից «պեչենի» գողացած մարդու վնասազերծման օպերացիան. սուպերմարկետի աչալուրջ աշխատակցի բղավոցին արագ արձագանքեցին ոստիկաններն ու ոլորեցին «ոճրագործի» թեւերը:
Այսօր հիշեցի, ՍԱՍ-ի դրամարկղի մոտ:
-… սիրոպը` 7.100 դրամ:
-Բայց վաճառասեղանին կախված գնապիտակին գրված էր 5.200, թե 300…
-Հիմա կճշտեն:
Չորս-հինգ րոպե անց:
-Դուք ճիշտ եք տեսել պիտակը` 5 հազար… բայց այն, իրականում, արժե 7.100: Կարող եք վճարել Ձեր տեսած գնով:
– Ոչ, շնորհակալություն…
Նույն ցանցի խանութներում սա արդեն երրորդ դեպքն է, երբ թանկ եմ վճարում ինչ-որ մեկի «շփոթմունքի» համար: Ոչ մի անգամ չի պատահում, որ «իրական» գինը իմ տեսածից ցածր լինի: Գոնե մի «պեչենու» գնի չափ:

Հ.Գ.- Գնումներ անելիս ուշադիր եմ միայն վերջին երեք ամսում, կնոջս հորդորով: Նա «Երեւան սիթի»-ում միշտ ստուգում է կտրոնը. պատահում է «շփոթվում» են, մի ապրանքից մի քանիսն են հաշվում…

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ