18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ոստիկանապետը կաբինետում չէր /վիդեո/

ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ապրիլի 9-ին կատարված դեպքերը վկայում են, որ մեր ոստիկանությունը հստակ գիտի` ինչ է նշանակում խաղաղ հավաք, ինչպիսի միջացառումներ պետք  է ձեռնարկել խախտման դեպքում:

”Այն ոստիկանությունը, որ մենք տեսանք երեկ չէ առաջին օրը, իրավական պետությանը հարիր ոստիկանություն է: Այն գործողությունները, որ մենք տեսանք հենց ոստիկանապետի կողմից , սա իր պետությունը սիրող, իր ժողովրդին նվիրված ոստիկանության գործունեություն է”,-ասաց Թովմասյանը` հավելելով ”ոստիկանապետը ոչ թե իր կաբինետում էր, այլ այդ շիկացած վայրում”:

Այն, որ չեղան բախումներ, ինչը “որոշ մարդիկ, որոշ քաղաքական ուժեր ուզում էին, որ լինի մի կողմից ոստիկանության, մյուս կողմից` Րաֆֆի Հովհաննիսյանի մարդու տեսակի արդյունքն է”: 

Ինչպես է Հրայր Թովմասյնը վերաբերում այլընտրանքային երդմնակալությանը, Արմեն Մարտիրոսյանի նկատամբ կատարված բռնությանը, դիտեք` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ