25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հռոմի Պապը ինքնաթիռից ուղերձ է հղել Էրդողանին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը Հայաստան այցի ճանապարհին ինքնաթիռից դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Birgun» թերթը, Պապը Էրդողանին ուղերձ է հղել այն պահին, երբ ինքնաթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք:

Պապը ուղերձում նշել է, որ իր լավագույն մաղթանքներն է հղում Էրդողանին և Թուրքիային, ավելացնելով՝ «Աղոթում եմ, որ Աստծո օրհնությունը լինի ողջ մարդկության վրա»:

Նշվում է, որ Պապի կողմից յուրաքանչյուր երկրի օդային տարածքով անցնելիս տվյալ երկրի առաջնորդին  ուղերձ հղելը ավանդույթ է:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ