16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հակոբը խեղդել է Աննային եւ փորձել ինքնասպան լինել

Երեկ` ժամը 23.50-ին, 1970 թ. ծնված Հակոբ Ն.-ն  ոստիկանության Արարատի բաժնում  հաղորդում  է տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, իր և ընկերուհու` 1984 թ. ծնված Աննա Ավետիսյանի միջև Ուրցաձոր գյուղի դաշտերում ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով պարանոցը սեղմելով` խեղդամահ է արել նրան, ապա իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է իր կրծքավանդակի ձախ շրջանին` ցանկանալով ինքնասպան լինել. այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից:

Հակոբ Ն.-ն  դեպքի վայրից տեղափոխվել է Վեդիի հիվանդանոց, որտեղ էլ ստանում է ստացիոնար բուժում: 
Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ