Ինչու է պետք հիշել Աստծուն

Գիտե՞ք, Երկնքի_Արքայությունը նման է մի մարդու, ով արտի մեջ բարի սերմ ցանեց, բայց երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ ու ցանած ցորենի վրա որոմ ցանեց ու գնաց (Մաթ. 13:24-30): Հայրերն ասում են, որ այս քունը անհավատության, կասկածի, հոգևոր անգործության քունն է:
Երբ ձեր զգայարաններն արթուն ու զգաստ չեն, չարը միշտ առիթից կօգտվի ու որոմ կցանի ձեր բարի սերմերի վրա: Ձեր հոգոր զգայարանները տկարանում են, երբ դուք մտածում էք աշխարհիկ բաների մասին: Բայց երբ ձեր հիշողությունը միշտ պահում էք հոգևոր բաների վրա, ապա ձեր զգայարաններն արթուն են ու զգաստ: Աստուծո մասին հիշողությունը կյանք է ու խաղաղություն: (Հռոմ. 8:6):
Արմեն Հարեյան