Եթե Աստված մեր կողմն է
«Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ:
Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ մեր բոլորի համար մահվան մատնեց նրան, էլ ինչպե՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մեկտեղ:
Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծո ընտրյալներին. Աստված է, որ արդարացնում է:
Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է: Քրիստոս Հիսուս է, որ մեռավ, մանավանդ որ հարություն էլ առավ. և Աստծո աջում է և բարեխոս է մեզ համար:
Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգները, թե՞ սուրը» (Հռոմ. 8։31-35)։