Անկրկնելի համեղ․ ելակով և դոնդողով պիրոգ
Բաղադրությունը՝
Խմորի համար՝
Կարագ-110 գր
Շաքարավազ-3 ճաշի գդալ
Ալյուր-150 գր
Միջուկի համար՝
Ջուր-500 մլ
Շաքարավազ-350 գր
Եգիպտացորենի օսլա-6 ճաշի գդալ
Ելակի դոնդող-170 գր
Ելակ-2 կգ
Պատրաստման եղանակը`
Խառնել իրար փափկեցրած կարագը, 3ճաշի գդալ շաքարավազը, ալյուրը, ստանալ խմորը և մատներով նստեցնել տապակի մեջ։ Եփել ջեռոցում 10-15 րոպե 190 աստիճանի տակ։ Հանել ձեռոցից և թողնել սառչի, հասցնելով սենյակային ջերմաստիճանի։
Կաթսայի մեջ լցնել ջուրը, 350 գր շաքարավազը, օսլան, դնել կրակի վրա, հասցնել եռման աստիճանի, խառնելով, թողնել պնդանա և վերցնել կրակից։ Ավելացնել դոնդողը, լավ խառնել մինչև լրիվ լուծվի։ Թողնել սառչի և ավելացնել ելակը։
Պատրաստի միջուկը լցնել խմորի վրա և դնել սառնարան։ Մատուցել հարած սերուցքի հետ։