19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բաց նամակ Ծառուկյանի փեսային

Հարգելի քաղաքապետ,

ձեզ դիմում է Աբովյան քաղաքի հիմնադիր բնակիչներից մեկի դուստրը: Իմ ծնողները քաղաքի առաջին բնակիչներից են եղել ու իրենց ողջ կյանքը նվիրել են քաղաքին ու դրա զարգացմանը: Իմ մանկական ու պատանեկան շրջանում ես մշտապես ներկա եմ եղել ծնողներիս ու նրանց ընկերների զրույցներին, որով նրանք ուրախացել ու հպարտացել են իրենց քաղաքի հաջողություններով: Իմ շատ սերնդակիցների բախտն այնքան էլ չի բերել.

Նրանք մեծացան արդեն անհրապույր քաղաքում, սակայն ես երջանիկ էի, քանի որ մեր բակի խաղահրապարակը հրաշքով խուսափել էր ավերածություններից ու ավտոտնակ դառնալուց: Սակայն իմ հարազատ բակի իներցիայի ուժը ընդհատվեց նոր բնակիչներից մեկի կողմից: 3-րդ միկրոշրջանի 1,3-րդ և 4-րդ շենքների հարևանությամբ կառուցված տան սեփականատերը կամաց-կամաց <<մուտք գործեց>> խաղահրապարակի տարածք, ու այսօր տարբեր կողմերից ցանկապատերով ու պատերով շրջափակված բակը չի ծառայում իր նպատակին: 

Այս նամակը ես որոշեցի գրել Պոստ Սկրիպտում հասարակական-քաղաքական ամսագրին տված Ձեր հարցազրույցը կարդալուց հետո, որտեղ Դուք վստահեցնում եք, որ որպես մարդ, և որպես քաղաքացի հաշվի եք նստում հասարակական կարծիքի հետ:

՛՛Հակառակ դեպքում անիմաստ կլիներ ընդհանրապես աշխատելը: Մեր գործունեությունը բխում է այդ հասարակության շահերից, և եթե հաշվի չնստես նրա կարծիքի հետ, չես կարող իմանալ, թե ինչի կարիք ունի նա: Եթե որպես քաղաքապետ անպայման հաշվի եմ նստում հասարակական կարծիքի հետ, ապա որպես մարդ ուղղակի պարտավոր եմ նման կերպ վարվել՛՛: 

Սա մեջմերում է Ձեր հարցազրույցից: Հարգելի պարոն Գուլոյան, վստահ եղեք, որ ես Ձեզ եմ փոխանցում նշված շենքերի բնակիչների մտահոգություններն ու ցանկությունները: Թող տպավորություն չստեղծվի, թե մենք դեմ ենք մեր հարևանի ավելի լայն տարածքում ապրելու նպատակներին: Ուղղակի մենք չենք ցանկանում, որ երեխանեներին հասանելի խաղահրապարակի հաշվին դա արվի; Բնակիչները վստահ են, որ եթե քաղաքապետարանը փորձի վերականգնել խաղահրապարակը և բարեկարգի տարածքը, ամեն ինչ կընկնի իր տեղը: 

Հարգելի պարոն Գուլոյան, խնդրում եմ հետամուտ եղեք խնդրի լուծմանը և թույլ մի տվեք ձեր համաքաղաքացի երեխաները զրկվեն լիարժեք մանկություն ունենալու իրավունքից:

Հ.Գ. Չարամիտ մարդկանց խնդրում եմ չքաղաքականացնել նամակս:


Ներկայացրեցինք Անի Կարապետյանի ֆեյսբուքյան հանրագրից

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ