15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Ոստիկանությունը զբաղվում է Գյումրիի ծեծկռտուքով

Ըստ Հայաստանի ոստիկանության կայքի, հոկտեմբերի 12-ին, ժամը 08.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու եւ Պիոներական փողոցների խաչմերուկում “Ջիպ” մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները ծեծի են ենթարկել ոմն Արթուրի: Նույն օրը, ժամը 12.00-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Արթուրը 1968 թ. ծնված Արթուր Ա.-ն է, որին հոկտեմբերի 10-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Շիրակացու փողոցի թիվ 52/ա շենքի մոտ ծեծի են ենթարկել անհայտ անձինք: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունները պարզելու եւ նրանց ու Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, ծեծկռտուքի հետ կապ ունեն Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնապահները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ