27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Պուտինը հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում կհանդիպի Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին-առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, իսկ հետո եռակողմ հանդիպում տեղի կունենա։ Հանդիպումների ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբղի հիմնահարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է РИА Новости-ն։

«Հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում սպասվում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի արցի կարգավորման շուրջ։ Ենթադրվում է, որ սկզբում Պուտինը առանձին–առանձին կհանդիպի Սարգսյանի եւ Ալիեւի հետ, իսկ հետո երեք նախագահները միասին բանակցություններ կվարեն»,– ասել է Ուշակովը։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը կփորձի աջակցել կողմերին՝ հարցի լուծման համար։

«Ռուսաստանը մտադիր է շարունակել իր միջնորդ առաքելությունը։ Մենք գտնում ենք, որ հակամարտության կողմերը պետք է պահպանեն 1994-ի հրադադարի համաձայնագիրը։ Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ուժ կիրառելուց եւ ձեռնարկել բոլոր միջոցները իրադրության կայունության համար»,– հայտարարել է նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ