15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրո տասներորդ օրենքը

Ամփոփելով «Սիրո օրենքներ» հոդվածաշարը` այսօր անդրադառնալու ենք մեր կյանքի սեպ հանդիսացող տասնաբանյա պատվիրաններից տասներորդին: «Աչք մի՛ ունեցիր ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի, ո՛չ քո մերձավորի կնոջ, ո՛չ նրա ծառայի, ո՛չ նրա աղախնու, ո՛չ նրա եզան, ո՛չ նրա էշի, ո՛չ նրա անասունի, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր»։ Հստակ հնչում է տասներորդ պատվիրանը` կարծես ամփոփելով մյուս ինը պատվիրանները:

Եվ ինչ է նշանակում «Աչք մի՛ ունեցիր» արտահայտությունը: Նշանակում է` մի ցանկա: Թերևս ամենաբարդ պատվերներից մեկը: Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանն այս ամենը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Երբ մարդ ուզում է մեղք գործել, նա առաջին հերթին այդ մեղքը գործում է մտքով, ցանկանում է մտածելով, որն հետո դառնում է իրականություն: Երբ որևէ մեկին նայում ես ցանականալով, դու արդեն շնացել ես: Մենք չենք կարող արգելել, որ մտքերը չգան, բայց Գարեգին առաջին երջանկահիշատակ հայրապետն այսպիսի խոսք էր ասում. «Մեղքն այն չէ, երբ միտքը գալիս է, այլ այն, երբ այդ միտքն իրականություն ես դարձնում»:

Տեր հայրը պատվիրանի վերաբերյալ բարեպաշտ Ղազարի և Նիկողայոսի պատմությունն է հիշում. «Բարեպաշտ Ղազարը կյանքն ապրում է մարդկանց բարություն անելով և մի օր էլ որոշում է, որ թողնի գյուղը, հեռանա և ճգնավոր դառնա: Երբ տարիներն անցնում են, Ղազարի փառքը ժողովրդի մոտ բարձրանում է, որովհետև մարդիկ տեսնում են, թե նա ինչ սրբակենցաղ անձնավորություն է, ինչպես է իր օրն անցկացնում աղոթքով` մոռանալով ամեն ցանկություն, թողնելով մեկ ցանկություն` ծառայել և պաշտել Աստծուն:

Երբ տարիներն անցնում են, Նիկողայոսը, որը սկսում է նախանձել Ղազարի փառքին, ինքն էլ է որոշում գնալ լեռները և ճգնավոր դառնալ, բայց մեկ ամիս հետո վերադառնում է: Երբ համագյուղացիներն հարցնում են` ինչու է վերադարձել և ինչ արեց այնտեղ, Նիկողայոսը սկսում է թվարկել. «Ես այնտեղ նախանձեցի, սպանեցի, շնացա, տուն այրեցի, գողացաե: Եվ երբ հարցնում են` չէ որ դու մենակ էիր, ինչպես այդ ամենն արեցիր:

Ասում է. «Ես մենակ էի, բայց մեղքերի ցանկությունը մտովի ինձ հետ էր, որովհետև երբ փորձեցի հեռու մնալ մարդկանցից և ճգնել, այդ մեղքերի ցանկությունը չմոռացա: Ես այդ մեկ ամիսը մտովի մեղքեր էի գործում, որովհետև ես այդ ամենը չմոռացա, այդ ամենի ցանկությունը չայրեցի իմ մեջ, այլ իմ մեջ այրեցի ցանկությունը ծառայելու Աստծունե: Նույնպես նաև մենք շատ պարագաներում մտածում ենք, որ եթե չենք գործում, ուրեմն չենք արել, սակայն երբ ցանկությունները մեր մեջ են և մտովի սկում ենք արծարծել այդ հարցերը, ուրեմն մենք այդ ամենը կատարում ենք:

Որքան է լինում, երբ տրվում ենք մտքերին, երազանքներին` փորձելով մեր իրական կյանքը թողնել` երազանքներով ստեղծելով մեզ համար մի նոր աշխարհ: Ինչու համակարգչի դիմաց նստողը իրեն լավ է զգում խաղալիս, որովհետև խաղի միջոցով ինքն իր ցանկությունն է կատարում, այն ոչ իրական աշխարհում դառնում է չակերտավոր իրական: Երբ մենք կորցնում ենք իրականությունը և սկսկում ենք երազել, թվում է, թե որևէ սխալ բան չենք անում, բայց դրանով մենք մեր մեջ աճեցնում ենք մեր ցանկությունները, որովհետև այն երևակայական աշխարը, որ ստեղծում ենք, սկսում է պտտվել մեր անձի շուրջ և այդ երևակայական աշխարհում ի կատար են ածվում մեր ցանկությունունները և մենք կորցնում ենք իրականությունը»:

Մարկոսի Ավետարանում հստակ ասվում է. «Ներսից մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները` շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն։ Այս բոլոր չարիքները ներսից են ելնում ու պղծում մարդուն» (Մարկ. 7.22,23)։

Այսինքն` այստեղ կա նաև հուշումը այս ամենից զերծ մնալու: Սկսենք մեր ներսը` սիրտը փոխելուց: Իսկ փոխելը ոչ այլ կերպ չի լինում, քան աղոթքով, ծոմապահությամբ և անսասան հավատով: Պետք է թողնենք մեկ ցանկություն` ծառայել և պաշտել Քրիստոսին: Ստանալ Նրա սերը և կյանքը, Քրիստոսին դարձնել մեր մտքի և կյանքի հիմնական աղբյուրը, որովհետև այդ երջանկությունն է տալիս Քրիստոս, այդ սերն ու ուժն է տալիս Քրիստոս և երբ Քրիստոս դառնա մեր միակ ցանկությունը, մնացած ցանկություններն ինքնըստինքյան կվերանան:

Աղբյուրը` holytrinity.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ