10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Առանձնահատուկ քաղաքականացնել այս խնդիրը, տեղին չէ. ԱԺ փոխխոսնակը` գյուղապետի սպանության շուրջ

Պռոշյանի դաշնակցական գյուղապետի սպանությունը ՀՅԴ-ն երեկ որակեց քաղաքական ենթատեքստ պարունակող հանցագործություն: Այս առիթով մեկնաբանություններ ստացանք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, ով մասնավորապես ասաց.

-Նախ, պետք է փաստեմ, որ շատ ցավալի ու դատապարտելի դեպք է տեղի ունեցել: Ե’վ որպես ազատամարտիկի, և’ որպես տեղական ինքնակառավարման մարմիններում երկարամյա աշխատած անձնավորության, և պարզապես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, բնականաբար, մենք շատ ցավում ենք, որ նման հանցագործություն է կատարվել:

Կարծում եմ, որ պետք է հետևողական լինենք, և վստահ եմ, որ իրավապահ մարմինները ամեն ջանք գործադրելու են, բոլոր վարկածներն ուսումնասիրվելու է և մենք ունենալու ենք այս հանցագործության բացահայտումը`  ունենալու ենք հստակ պատասխան, թե ով և ինչու:

Կուզեի քաղաքական ուժերի իմ կոլեգաներին կոչ անել` ձեռնպահ մնալ ժամանակից շուտ արված գնահատականներից ու չփորձել իրավիճակի անտեղի և անհիմն սրացումներ մտցնել` հնչեցնելով մերկապարանոց հայտարարություններ և ուղղորդված գնահատականներ, փորձելով հասարակական կարծիքն ուղղել երկրի և պետության դեմ: Յուրաքանչյուր երկրում էլ հանցագործություններ, ցավոք, կատարվում են: 

Հարցի լուծումը միայն ու միայն իրավական տիրույթում եմ տեսնում և առանձնահատուկ քաղաքականացնել այս խնդիրը, կարծում եմ, տեղին չէ: Բոլորս շահագրգիռ ենք, որ հարցը իրավական հաթությունում իր պատասխանն ստանա և միայն դրանից հետո կարելի է գնահատականներ տալ:

Հիշեցնենք, ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` գլխի հրազենային վնասվածքով:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ