08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հռոմի պապի Հարության տոնի ելույթը հուզիչ էր

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ընտրվելուց հետո առաջին պատգամն է հղել աշխարհին Զուրբ Զատկի կամ Սուրբ Հարության տոնի առթիվ: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից Ֆրանցիսկոս պապը Urbi et Orbi (Քաղաք եւ աշխարհ) պատգամով խաղաղություն է խնդրել Աֆրիկայի, Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ համայն աշխարհի համար: Կաթոլիկների հովվապետն իր պատգամը սկսել է   Սուրբ Զատիկի շնորհավորանքով եւ ապա շարունակել. “Քրիստոս հարյավ ի մեռելոց: Ինչ ուրախություն է ինձ համար  հայտարարել այս մասին… Ես կցանկանայի, որ այն դուրս գա յուրաքանչյուր տուն եւ յուրաքանչյուր ընտանիք, հատկապես այնտեղ, որտեղ տառապանքն ամենամեծն է` հիվանդանոցներ, բանտեր”: Իր ելույթում Հռոմը պապը հատուկ անդրադարձել է Սիրիային. “Սիրելի Սիրիա: Որքան շատ արյուն թափվեց: Եվ որքան տառապանք դեռ պետք է լինի, մինչեւ քաղաքական որոշումը գտնվի”,-ասել է նա` խաղաղության կոչ անելով Մերձավոր Արեւելքին:

Հռոմի պապը խախաղության կոչ է արել Մերձավոր Արեւելքում, մասնավորապես` իսրայելցիների եւպաղեստինցիների միջեւ, ովքեր պայքարում են ճանապարհ գտնել  համաձայնության համար: Պապը նշել է, որ նրանք կարող են խիզախորեն վերսկսել բանակցությունները` երկար ժամանակ ընթացող հակամարտությունը լուծելու համար: “Խաղաղություն  Իրաքին, որ ավարտվի յուրաքանչյուր բռնարարք, եւ սիրելի Սիրիային, որի ժողովուրդըպառակտված է հակամարտության պատճառով, եւ բազմաթիվ փախստականեր սպասում են օգնության եւ մխիթարության»,-ասել է Պապը:

Աֆրիկյան պետություններից Պապն անդրադարձել է Մալիին, Նիգերիային, Կոնգոյին եւ ԿենտրոնականԱֆրիկյան Հանրապետությանը` խաղաղության կոչ անելով: 
“Խաղաղություն ամբողջ աշխարհին, որը պառակտվում է ագահության եւ եսասիրության պատճառով: Դրանք սպառնում են մարդու կյանքին եւ ընտանիքին, եսասիրություն, որ շարունակվում է մարդկանց թրաֆիկինգի ճանապարհով, որը 21-րդ դարի ամենատարածված ստրկության ձեւն է աշխարհում”,-իր ելույթն է եզրափակել Ֆրանցիսկոս պապը:

Լրատավամիջոցները նշում են, որ մինչ տոնական պատարագը, Պապը իր միկրոբլոգում գրառում է կատարել. “Առավոտյան ՝մինչ տոնական պատարագը, պոնտիֆիկոսն ուշագրավ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում. “Ընդունի՛ր հարություն առած Քրիստոսին քո կյանք։ Նույնիսկ եթե դու հեռու ես եղել, կատարի՛ր Նրան ընդառաջ փոքր քայլ։ Նա քեզ սպասում է գրկաբաց”:

 Հռոմի պապի պատարագը հեռարձակել է աշխարհի շուրջ 80 հեռուստաընկերություն։

Պատարագը մատուցելուց հետո, նորընտիր պապը շնորհավորել է բոլոր կարդինալներին եւ սպիտակ ջիփով անցել Սուրբ Պետրոսի հրապարակով՝ ողջունելով մոտ 250.000 հավատացյալի։ Ավտոմեքենան մի քանի անգամ կանգ է առել՝ թույլ տալով պոնտիֆիկոսին գրկել եւ համբուրել հաշմանդամներին եւ երեխաներին։

Վերլուծաբանները Հոռմի պապի ելույթը հուզիչ են որակել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ